Կապանում այսօր տեղի է ունեցել հանրահավաք ի սատարումն բանակի՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
zangezur.tv—ի փոխանցմամբ՝ կապանցիները վրաններ են տեղադրել, ինչպես Երեւանում՝ Բաղրամյան պողոտայում։ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետեւանքով անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ կանգնած կապանցիները տրամադրվել են հետեւողական պայքարի։ Մասնակիցների խոսքով՝ վարչապետը, բացի պատերազմից ու կապիտուլյացիայից, նաև տապալել է բոլոր ոլորտների գործունեությունը։
Բողոքի ակցիա է տեղի ունեցել նաեւ Ստեփանակերտում, որը կշարունակվի փետրվարի 27-ին։