Search
Close this search box.

ՖՈՏՈ․ ԵԿՄ-ում հրաժարական են ներկայացնում առանցքային դեմքեր` ի աջակցություն բանակի

Հայտարարություն

ԵԿՄ Նոր-Նորք տ/բ-ի նախագահ Արամ Պողոսյանը, երեք պատերազմների մասնակից է,Արցախյան երրորդ պատերազմում 40 օր եղել է առաջնագծում , պայքարել հանուն հայրենիքի և ազգի պաշտպանության։ Նոյեմբերի 6-ին վիրավորվել է Շուշիի մարտերում, բայց շարունակել է մնալ Արցախում, Հայաստան է վերադարձել խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո՝ իր երկրապահ ջոկատի հետ միասին։ 2005թ.-ից լինելով ԵԿՄ Նոր-Նորք տ/բ-ի նախագահ միշտ գործել է ի նպաստ հայրենիքի։

Երբեք չքաղաքականացնելով բաժանմունքի գործունեությունը և որպես գաղափարախոսություն ունենալով «Ազգ-բանակ» կարգախոսը, Արամ Պողոսյանը վայր է դնում ԵԿՄ Նոր-Նորք տ/բ-ի նախագահի լիազորությունները ի աջակցություն բանակի և ազգի։

Please enter a valid URL