Search
Close this search box.

Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնից:

«Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ ՌԴ նախագահը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել։

Please enter a valid URL