44-օրյա պատերազմում զոհված Արտուշ Արզումանյանի քույրը լրագրող Նանե Արզումանյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին ու Արցախի նախագահին․
Նիկոլ Փաշինյան հենց հերթը ձեզ է հասնում կրկին հիշու՞մ եք ժողովրդին, սգի ու ցավի մեջ գտնվող ժողովրդին, որ չի հասցնում արցունքները սրբել ու նոր կոչեր եք անում, որ ձեզ միանան. ինչու՞ միանալ և ո՞ր կատարած աշխատանքի համար։ Այսքան ժամանակ ի՞նչ եք արել սգի մեջ գտնվող ընտանիքների համար, որ հիմա կանչում եք հրապարակ։
Արայիկ Հարությունյան երբ հայտարարություն եք տարածում՝ բարի գտնվեք ու ասեք, թե ում եք սատարում, թե չէ լղոզված տողերի արանքում բառախաղերով հանդես մի՛ եկեք։ Տաքուկ անկյուն գտնելն ու հարմար տեղավորվելը ձեզ բնորոշ է բոլոր իրավիճակներում։
Սթափ ու մտածող մարդը ոչ մի դեպքում չպիտի գնա հրապարակ։ Թույլ մի՛ տվեք ձեզ օգտագործեն…
Հայի ձեռքով հայի արյուն չպիտի թափվի…