Search
Close this search box.

Ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Արմեն Սարգսյանի մոտ

Հայրենիքի փրկության շարժումը պատվիրակություն է ուղարկում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մոտ։ Բաղրամյան փողոցում շարունակվող հանրահավաքի ժամանակ նման հայտարարություն արեց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ պատվիրակությունը նախագահի հետ քննարկելու է երկրում ստեղծված իրավիճակն ու հնարավոր լուծումները։

«Գնում եմ կառավարություն, նիստ կանենք և որոշում կկայացնենք». Փաշինյանն ավարտեց երթը
Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ Ազգային ժողովը նիստ չի գումարել։ Սաղաթելյանը հայտարարեց՝ խորհրդարանական մեծամասնությունը պարտավոր է գալ Ազգային ժողով ու որոշում կայացնել։

Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ այսօր արած հայտարարությանը, թե եթե ընդդիմադիրները «քաղաքական հայտարարությունների չափն անցնեն, կձերբակալվեն»։

«Գլուխդ պատին կտաս, թե կարող ես մարդ ձերբակալել»,- հայտարարեց Սաղաթելյանն ու շեշտեց՝ ոչ ոք իրավունք չունի ժողովրդին վախեցնելու, իշխանությունը պարտավոր է ժողովրդի հետ հաշվի նստելու։

Please enter a valid URL