Այս պահին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները գտնվում են Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի հարևանությամբ:
Քիչ առաջ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ գիշերը մնալու են այդ հատվածում. «Բարիկադներով երկու կողմից փակելու ենք փողոցը»:
Մանուկյանի խոսքերով, եթե այս պահը բաց թողնվի, կորցնելու ենք հայրենիքը։