Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի և Օնիկ Գասպարյանի հարաբերությունը լարվել է երեկ գիշերվանից․ ինչ է տեղի ունեցել

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Գլխավոր շտաբի անդամների հայտարարությանը նախորդած դեպքերից: Մեր տեղեկություններով, Գլխավոր շտաբի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները լարվել են երեկ գիշերվանից հետո:

Ինչպես հայտնի է, Փաշինյանի կողմից Իսկանդերի մասին հայտարարությունը լայն արձագանք եւ քննադատություն էր գտել ռուսական մամուլում: Նշենք, որ ռուսական կողմի հետ սերտ աշխատանքներ էր կատարում հենց շտաբի պետ Օնիկ Գասպարյանը: Հայաստանում է գտնվել այս օրերին նաեւ ՌԴ Գլխավոր շտաբի տեղակալներից մեկը եւ այդ պատճառով Նիկոլ Փաշինյանին ասել են, որ «Իսկանդերի» մասին հայտարարությունը շտապ խմբագրման կարիք ունի:

Սակայն Փաշինյանը հրաժարվել է իր ասածը խմբագրել, իսկ ավելի ուշ՝ երեկ երեկոյան, երբ արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում քննարկել է ստեղծված իրավիճակը, Փաշինյանն ասել է, որ գեներալիտետն ինչ-որ հարցում իրենց մոլորության մեջ է գցել, ճիշտ չի ասել, ինչից ինքն անասելի զայրացած է: Նկատենք, որ իր հարցազրույցում Փաշինյանը եւ հարց է բարձրաձայնել եւ ասել, որ զինվորականներին հարցեր ունի տալու:

Այսինքն, Գլխավոր շտաբի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները լարվել են երեկ գիշեր, որը դրսևորվեց Տիրան Խաչատրյանի հեռացումով եւ թվում էր՝ այդքանով կավարտվի, սակայն իրավիճակն առավոտ ավելի լարվեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Please enter a valid URL