ՀՀ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վիրաբուժական բաժանմունքում դատապարտյալ, Երևան քաղաքի Նոր Արեշի բնակիչ՝ 39-ամյա Մարատ Հարությունյանը ծեծի է ենթարկել նույն բաժանմունքի դատապարտյալ, Հրազդան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Համլետ Ղազարյանին։
Փաստի առթիվ Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչությունում հետաքննություն է սկսվել։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։