Նորությու՞ն է, որ իրավիճակը լարված է։ Ես ասել եմ խժնդիրն ինչում է, նախկինում պարզաբանումներ տվել եմ, հիմա էլ ժամը 16։00-ին պարզաբանումներ կտամ։ Այս մասին Հանրապետության Հրապարակում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս նշեց, որ պատրաստվում է հանդրատության կոչ անել, կան հարցեր, որոնք պետք է քննարկել, բայց հանդարտ լինել։
«Լրագրողներին էլ խնդրում եմ՝ ջբորբոքել իրավիճակը»,- նշեց Փաշինյանը։
Հարցին՝ արդյո՞ք չի կարծում, որ միայն իր հրաժարականով կլիցքաթափվի իրավիճակը, Փաշինյանը պատասխանեց, որ վստահ չէ, որ դա հարցի լուծում կարող է լինել, մի քանի առաջարկներ ներկայացրել է, որոնք մերժվել են։
«Կարծում եմ՝ ժողովրդի իշխանությունը պետք է պահպանվի և պաշտպանվի»,-նշեց նա՝ հավելելով, որ չի կաևրծում, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը կմինանան իր հրաժարականի պահանջն։