Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ․ ՌԴ-ն Հայաստանին հանդարտության կոչ է անում

Կրեմլում անհանգստությամբ հետևում են Հայաստանում իրավիճակի զարգացումներին,- այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ առայժմ ՌԴ նախագահ Վ.Պուտինը եւ Փաշինյանը այս թեմայով զրույց չեն ունեցել, սակայն Կրեմլը հանգստության կոչ է անում։

«Անհանգստությամբ ենք հետևում Հայաստանում տիրող իրավիճակին։ Դա համարում ենք մեր դաշնակցի ներքին գործը, բոլորին հանդարտության կոչ ենք անում»,-ասել է Պեսկովը՝ լրագրողներին։ Նա վստահություն հայտնեց, որ իրավիճակը պետք է մնա սահմանադրական դաշտում։

Please enter a valid URL