Մեր երկրի համար այս օրհասական պահին՝ կոչ եմ անում իմ մարտական ընկերներին, համախմբվելու բանակի շուրջ և պաշտպանել երկիրը բոլոր այն անձանցից, ուժերից, ովքեր վտանգում են մեր հայրենիքի անվտանգությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Համախմբման, մեկ բռունցք դառնալու այս կարևոր հանգրվանային փուլում, պայքարելու, հայի տեսակը պահելու, մեր հայրենիքը հետագա ցնցումներից զերծ պահելու համար չկա այլ ելք, քան միահամուռ պայքարը Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական հենարանի հեռացումը։
Համոզված եմ, որ ուժային կառույցների մեր գործընկերները, պատվախնդիր սպաները, սպային հատուկ կեցվածք կընդունեն և կանեն այն, ինչ բխում է մեր հայրենիքի և մեր քաղաքացիների շահերից։