Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Արցախի նախագահը՝ Հայաստանում այս ժամերի ընթացքում ստեղծված լարված իրավիճակի մասին. նա Երևանում է

Հայաստանի Հանրապետությունում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, և հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով:

Այս պահին գտնվելով Երևանում՝ պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

Please enter a valid URL