Search
Close this search box.

Զոհված զինծառայողի ընտանիքը հրաժարվում է Արցախի նախագահի շնորհած մեդալից

Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Մխիթար Գալեյանի ծնողները հրաժարվում են Արայիկ Հարությունյանի շնորհած «Մարտական ծառայություն» մեդալից։ Այս մասին ֆեյսբույան իր էջում գրել է Մխիթարի մայրը։

«Հրաժարվում ենք ՝հայրը և ես դավաճան իշխանությունից ստանալ մեր ԲԱԼԻ մեդալը։Մենք մեր մեդալը կստանանք արժանապատիվ ղեկավարությունից։Մեր ԶԱՎԱԿԸ մեզ համար ՀԵՐՈՍ է և վերջ»,- գրել է Աստղիկ Գալեյանը։

Please enter a valid URL