Search
Close this search box.

ՈՒՇԱԳՐԱՎ․ Փաշինյանը արգելել է Ադրբեջանի դեմ «Իսկանդեր» կիրառել. Արամ Գաբրելյանովը

Քանի որ թեման Իսկանդերներին հասավ, ապա կպատմեմ: Գրեթե մեկ ամիս առաջ Մոսկվայում ծանր, երկարատեւ զրույց ունեցա հայկական բանակի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ: Ամեն ինչի մասին պատմել չեմ կարող, բայց քանի որ Նիկոլը բարձրացրեց այդ եզակի զենքի թեման, ապա գրեթե բառացի կներկայացնեմ այն, ինչ ասաց Օնիկը, հետո արդեն ինքներդ որոշեք: Այս մասին Telegram-ում գրել է ռուսաստանցի լրագրող, ««Իզվեստիա» պարբերականի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը:

«Քանի որ թեման Իսկանդերներին հասավ, ապա կպատմեմ: Գրեթե մեկ ամիս առաջ Մոսկվայում ծանր, երկարատեւ զրույց ունեցա հայկական բանակի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ: Ամեն ինչի մասին պատմել չեմ կարող, բայց քանի որ Նիկոլը բարձրացրեց այդ եզակի զենքի թեման, ապա գրեթե բառացի կներկայացնեմ այն, ինչ ասաց Օնիկը, հետո արդեն ինքներդ որոշեք:

Պատերազմի երրորդ օրը ես, որպես բանակի շտաբի պետ, որոշեցի Իսկանդեր կիրառել երկու ռազմավարական օբյեկտների վրա: Բաքու-Ջեյհան նավթամուղի եւ եւս մեկի: Փաշինյանը կտրականապես արգելեց, չնայած ռուսները հասկացրել էին, որ իբր ձեր գործն է եւ ձեր պատերազմը: Շուշիի անկումից 3 օր առաջ ես Փաշինյանից թույլտվություն խնդրեցի երկու Իսկանդերով հարված հասցնել ուղիղ Շուշիի ստորոտում հակառակորդի կենդանի ուժի ահռելի կուտակման վրա: Փաշինյանը կտրականապես արգելեց՝ ասելով, որ համաշխարհային հանրությունը մեզ կնզովի, եթե մենք միաժամանակ սպանենք թշնամու մի քանի հազար զինվորի: Միակ անգամը ինձ թույլատրեցին Իսկանդեր կիրառել արդեն Շուշիի վրա: Ես այն կիրառեցի: Մենք դրանից օգտվեցինք եւ հասցրինք քաղաք մտցնել մի քանի տանկ: Երկու օր հետո հրաման եկավ՝ թողնել Շուշին եւ նահանջել»,- գրել է Արամ Գաբրելյանովը:

Please enter a valid URL