Երեխուս մազին կպնեն՝ չեմ կարող ասել ինչի եմ ընդունակ, աչքերը կհանեմ ես։ Որպես ծնող ամեն ինչ կարող եմ անել և որևէ մեկն ինձ չի կարող ասել՝ ինչու արեցիք։ Այս մասին ՊՆ շենքի դիմաց ակցիայի ընթացքում ասաց զինծառայողների ծնողներից մեկը։
«Որդիս Մարտունի 2-ում է ծառայել, իսկ հիմա եկել է արձակուրդ և ուղարկել են Զոդ։ Եթե ես իրեն պահող լինեի, ես ինքս կպահեի, չէի ճանապարհի, բայց ես ճանապարհել եմ Արցախ, երեխան զանգել և հայտնել է, որ Զոդում է։ Այդ դեպքում՝ ծնողը կամ երեխան մեղավոր են։
Հիմա էլ ասում են՝ կդատեն»,- ասաց նա՝ հավելելով, որ իրավունք չունեն դատելու։
Նրա խոսքով՝ իր երեխան տեսել է այն, ինչ չի տեսել ոչ ոք։
«Ինչու՞ պետք է իր երեխան Հայաստանում պտտվի, իսկ իմ երեխան իր փոխարեն ծառայի, չեմ թողնելու»,- նշեց նա։