Մարդը կարողացավ տոպ տոչնի խփել ՌԴ֊ի ամենազգայուն կետին՝ ռազմարդյունաբերությանը, ԱՄՆ֊ի ամենազգայուն կետին՝ Իրանի դեմ սանկցիաներին ու ավիաբիզնեսին, հիմա մտածում եմ Եվրոպայի ամենազգայուն կետը ո՞րն է, որ նախապես տրամադրվենք մինչև խփելը էլի…
Մի անեկդոտ հիշեցի , շատ վուլգար է, բայց պիտի պատմեմ։
Արտասահմանից տուրիստներ են գալիս, դե զբոսավարը տանում է խոր վիրապ , պատմում Լուսավորչի մասին, պատմում , թե քրիստոնեությունն ընդունելու համար ինչքան են կոտորել մեզ և վերջում հավելում՝ բայց միևնույն է , մենք կանք , չենք վերացել ու շարունակում ենք ապրել։
Հետո տանում Սարդարապատ, պատմում հերոսամարտից և վերջում հավելում՝ բայց միևնույն է, մենք կանք, չենք վերացել և շարունակում ենք ապրել։ Հետո մանումենտի այգի, խոսում երկրորդ համաշխարհայինից, ծիծեռնակարբերդ ու պատմում կոտորածի մասին ու վերջում հավելում՝ բայց միևնույն է մենք կանք , չենք վերացել և շարունակում ենք ապրել ։
Մի տուրիստ չի դիմանում , ասում է՝ կներեք իսկ մկնդեղ փորձե՞լ եք։
Կարճ ասած, եթե մեր իշխանությունների բերած էս փորձություններին էլ դիմացանք, մնացինք, էլ մկնդեղն ու՞մ շունն է..
Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից