ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը մեղադրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ստի մեջ, հաղորդում է Լենտա լրատվամիջոցը։
«Մեր Իսկանդերը գերճշգրիտ զենք է, որը ապացուցել է իր արդյունավետությունը բազմաթիվ անգամ տարբեր զորավարժությունների ժամանակ։ Փաշինյանի խոսքերը բացառապես սուտ են և դրա մեջ նույնիսկ կասկած չկա», – ասել է Զավարզինը։