Search
Close this search box.

Բենզինը աննախադեպ թանկացավ

Հայաստանում բենզինի գինը դարձյալ թանկացել է։ Այսօր ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրն արժե 410 դրամ, իսկ պրեմիումը` 430։ Ի տարբերություն նախորդ օրերի՝ երկու դեպքում էլ 20 դրամի թանկացում է տեղի ունեցել։

Նշենք, որ կորոնավիրուսի սկզբնական ամիսներին բենզինի գինը նվազել էր հասնելով մինչև 270 դրամի, սակայն այսօր արդեն գները սկսում են վերադառնալ նախկին մակարդակին:

Տնտեսագետ Արմեն Քթոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հետկորոնավիրուսային այս շրջանում միջազգային շուկայում նավթի համաշխարհային գները աճում են տարբեր պատճառներով, ինչը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա:

«Գլխավոր պատճառը դա է: Եթե նայում ենք նավթի միջազգային գները, օրինակ՝ վերջին 3 ամիսների կտրվածքով, այն գտնվում է առավելագույն մակարդակի վրա: Եթե դիտարկենք տարվա կտրվածքով կարելի է ասել՝ վերջին 1 տարվա կտրվածքով առավելագույն մակարդակի վրա է»,- նշեց նա:

Քթոյանի խոսքով՝ եթե մայիս ամսին նավթի 1 բարելը 20 դոլարից մի փոքր ավելի էր, ապա հիմա այն անցնում է 60 դոլարը եւ ինչպիսի մրցակցային միջավայր էլ լինի երկրի ներսում, այն չի կարող չանդրադառնալ գների բարձրացման վրա:

«Ավելին ասեմ՝ ոչ միայն նավթի գներն են աճում, այլեւ հանքահումքային արտադրանքի գները: Սա պայմանավորված է հիմնական պահանջարկ ներկայացնող երկրներում տնտեսական աշխուժությամբ: Հիմնական պահանջարկը Չինաստանն է ներկայացնում»,- ասաց տնտեսագետը:

Հարցին՝ բենզինի գների նվազման կանխատեսում կա՞, նա պատասխանեց. «Դեռեւս շարունակվում են պահպանվել այն գործոնները, որոնք նվազման առումով շարունակում են ճնշել նավթի գները: Երբ պահանջարկը կայունանա այդ դեպքում աճի գործոններն իրենց ազդեցությունը կթուլացնեն եւ կշարունակվի նավթի գների նվազման այն միտումը, որը

Please enter a valid URL