Search
Close this search box.

Մարտի 1-ից Վրաստանը բացում է օդային սահմանը Հայաստանի քաղաքացիների համար. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ

Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի քաղաքացիները մարտի 1-ից կկարողանան Վրաստան այցելել ՊՇՌ-թեսթի բացասական արդյունքի առկայության դեպքում, որը պետք է անցկացվի վերջին 72 ժամվա ընթացքում: Այս մասին հաղորդում է «Эхо Кавказа»-ն։

Վրաստանում գտնվելու երրորդ օրը նրանք ստիպված կլինեն կրկնակի թեստավորում անցնել իրենց հաշվին։

Ինչպես պարզաբանել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խոսքը օդային ճանապարհով Վրաստանի սահմանը հատելու մասին է: Ցամաքային սահմաններն օտարերկրացիների համար շարունակում են փակ մնալ։

Please enter a valid URL