Քիչ առաջ դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակեց ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ վճիռը:
Դատարանի որոշմամբ Պավել Մանուկյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի վեց ամիս ժամկետով, ագիկ Եղիազարյան դատապարտվեց 7 տարի 5 ամիս, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Արմեն Բիլյանը՝ 4 տարի, էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Պավել Մանուկյաի մասով նշենք, որ հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի ազատազրկումը, իսկ Ավետիսյանի մասով նույն սկզբունքով վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկումը: