Արարատի մարզում ծառայող զինվորների ծնողները ուշ գիշեր տեսանյութ են ուղարկել Դոգ մականունով Վարդան Ղուկասյանին, որում երևում է, որ Արարատից Ժամկետային զինծառայողներին բռնի ուժով փորձում են տանել Արցախ: Եղեգնաձորի Արփի գյուղի մոտ ծնողներն ու զինվորները, ինչպես փոխանցում է Վարդան Ղուկասյանը, հարձակվում են ոստիկանների վրա և խոչընդոտում, որպեսզի չտանեն Արցախ:
Վարդան Ղուկասյանը տեսանյութը հրապարակում է իր էջում, ապա մեկ այլ տեսանյութով այդ հարցով դիմում է ռուս Խաղաղաղպահների ղեկավարին՝ ուշադրություն հրավիրելով ստորագրած փաստաթղթի կետերին: