Ցավոք սրտի Բաքուն փորձում է ռազմագերիների հարցը գործարքի թեմա դարձնել: Դա սխալ է, քանի որ եռակողմ հայտարարությունը բանտարկյալների անհապաղ փոխանակման վերաբերյալ կետ է պարունակում։ Այս մասին 1in.am- ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը:
Լրագրողի հարցին, թե Հայաստանը կատարում է իր ստանձնած բոլոր պարտավորությունները, իսկ Ադրբեջանը ոչ: Այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք շարունակում կատարել մեր պարտավորությունները ՀՀ վարչապետը պատասխանեց․
«Պետք է անել ամեն ինչ, որպեսզի գործընթացները փակուղի չմտնեն: Մենք շարունակում ենք աշխատել հարցերի շուրջ, մինչև տեսնենք, որ իրական արդյունքներ ունենալու իրական հնարավորություն կա»։