Հայրենիքի փրկության շարժման բողոքի ակցիայի ժամանակ մի խում ՀՅԴ-ականներ աղբամաններով փակեցին Երևանի Խանջյան փողոցը։
«Մենք նման անհնազանդության ակցիաներ ենք անելու այնքան ժամանակ, մինչև Նիկոլը չգնա», — բացատրեց երիտասարդներից մեկը։
Վարորդների մի մասը մեքենաների ազդանշանով իրենց աջակցությունն էին հայտնում ցուցարարներին։
Բողոքի ակցիայի մասնակիցները ճանապարհը մի պահ բացեցին միայն շտապօգնության մեքենային համար։
Ճանապարհը փակելուց հետո նրանք շարժվեցին առաջ։ Շատ չանցած՝ ոստիկանությունը բացեց ճանապարհը մեջտեղ բերված աղբամաններից։
Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ընդդիմությունն արդեն ներկայացրել է վարչապետի` իրենց միասնական թեկանծուին` Վազգեն Մանուկյանին։