Քիչ առաջ ոստիկանները փորձում էին բերման ենթարկել ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանին: Մի քանի փորձերից հետո, այնուամենայնիվ, Իշխան Սաղաթելյանին հաջողվեց ազատվել ոստիկանների հետապնդումից:Նա ստացավ մարմնական վնասվածք:
Լրագրողների հետ զրույցում Սաղաթելյանը հայտարարեց, որ սա խուժանություն է և հատ հատ պատասխան են տալու:
Սաղաթելյանն ասաց, որ հետ չեն կանգնելու պայքարից. «Քանի ես շնչում եմ, կամ մահ կամ ազատություն»: