Ոստիկանները բոլոր կողմերից շրջափակել են ՀՀԿ-ի գրասենյակը, որը գտնվում է Մելիք Ադամյան փողոցի վրա:
ՀՀԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ ոստիկանները թույլ չէին տալիս քաղաքացիներին ներսուդուրս անել:
«Մեզ հաջողվեց ճեղել, հասնել Թուֆենկյանի մոտ, բյց ուղղակի կանգնելու համար մեզ բերման ենթարկեցին»,-ասաց ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտից ոստիկանական մեծաթիվ ուժեր էին կենտրոնացել կառավարության մասնաշենքերի մոտ, քանի որ երեկ ընդդիմությունը հայտարարել էր, որ բողոքի ակցիա են իրականացնելու կառավարության երրորդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք:
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո քայլեց ու մտավ երրորդ մասնաշենք, որից հետո ոստիկանությունը կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից սկսեց բերման ենթարկել քաղաքացիներին, նրանց թվում էր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարության անդամ Գերասիմ Վարդանյանը, «Հայրենիք» կուսակցությունից Բաբկեն Հարությունյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ երեկ «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի գործողությունների ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք: