Ասկերանի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՀՐԱՏԱՊ… Գարնանամուտի հետ կապված (ժողորդի լեզվով՝ ծմակնեն կնանչիլուն նհետ)…
Թշնամու կողմից ներթափանցման, սրացումների, բախումների, առեւանգումների հնարավոր փորձերի կանխման, քաղաքացիների անվտանգության, ներքին ինքնավստահության ապահովման նպատակով՝ հետեւենք ՀՀ իշխանությունների մտադրությանը (երեւի միակ ճիշտ քայլը վերջին 5 ամիսների կտրվածքով), փոխենք «Զենքի մասին» ԱՀ օրենքի համապատասխան դրույքներն ու ԱՆՀԱՊԱՂ ԶԻՆԵՆՔ սահմանամերձ բնակչությանը։
Ասել է թե՝ Արցախի ողջ բնակչությանը։
Հ.Գ. Քանի չեմ մոռացել՝ շնորհավորանքներս արական սեռի՝ պատահմամբ ողջ մնացած ԻՍԿԱԿԱՆ ներկայացուցիչներին…»։