Մեկնարկել է աննախադեպ ճիշտ ու դրական նախագիծ, որը իրականում մեծ կյանք տվող իրականություն է դառնալու: Հայաստանի Պարաաթլետիկայի Ֆեդերացիան, մեր պարալիմպիկ մարզիկների հետ կազմակերպել է սպորտային հավաք և ճամբար մեր հերոս տղեքի համար՝ ովքեր վիրավորվել են կորցնելով, ոտք ձեռք և ստացել այլ վիրավորումներ: Նպատակը մեր տղեքին և ամբողջ աշխարհին ապացուցել, որ իրենք այս պահից սկսած իրականություն են փոխելու մեր հասարակության մեջ: