Ընդդիմության երթի մասնակիցները Երևանի Հրաչյա Քոչարի փողոցով անցնելիս րոպեներ առաջ ձվեր նետեցին ՀՀ հատուկ քննչական ծառայության շենքի վրա:
Նշենք, որ ընդդիմության բողոքի երթը քիչ առաջ մեկնարկեց Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց): Ապա կշարունակվի Հրաչյա Քոչար փողոցով, Բաղրամյան պողոտայով և կհասնի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ, նախանշված է իրականացնել անհնազանդության ակցիա: