«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ փետրվարի 20-ի հանրահավաքի ընթացքում արած հայտարարությունների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Քրեական գործը հարուցվել է ՔՕ 301-րդ հոդվածով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։ Քրգործն ուղարկվել է Քննչական կոմիտե։
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 20-ի հանրահավաքին առաջարկել էր ապստամբությամբ վերցնել իշխանությունը․ «Ցանկացած պահ` դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»,- ասել էր Մանուկյանը: