Գյումրու Բուլվարային թաղամասում երեկ` փետրվարի 21–ի երեկոյան, դանակահարել են 37–ամյա քաղաքացու։ Վիճակը կայուն ծանր է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` անհայտ անձը տղամարդուց պահանջել է դրամապանակը և չստանալով այն, դանակահարել նրան:
Դեպքից հետո վերջինիս «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել հարազատները:
«Տուժողի մոտ եղել է թափանցող վերք, կատարվել է վիրահատություն: Նրա վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-մեզ հետ ունեցած զրույցում նշեց «Գյումրի» ԲԿ–ի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը:
Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների` տուժած անձը շտապօգնության վարորդ է: