Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինձ հաղորդված տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը. օգտատեր պարզաբանում է

Ֆեյսբուքի օգտատեր Ապրես Բեգլարյանը գրել էր.

Ուրեմն արդեն երնու օրա ինչ ադրբեջանական ֆուռերի այս շարասյունը Ակնայից (աղդամ) գալիս ա Մարտակերտի մեջով գնում արդեն իրենցը դարձած Քարվաճառ, ու էսօր Մարտակերտի բնակիչները կանգնեցրել են ու ասել որ էդպեսա Քարվաճառի ճանապարհն էլ մեր համար բացեք որ մենք էլ այդ ճանապարհով գնանք գանք Երևան, բայց ադրբեջանցիները չեն համաձայնվել ու մերոնք էլ թե բա «կակոյ պրիվետ տակոյ ատվետ» ու փակում են չեն թողնում որ սրանք այդ ճանապարհով գնան Քարվաճառ, նկարում քանի ժամա արդեն մնացած թուրքերի բեռնատարներն են, իսկ վիդեոյի մեջ հետ են դառնում ու գնում նորից Ակնա (աղդամ) չկարողանալով այդ ճանապարհով գնալ, հա ու ավելացնեմ որ ընդհամենը մոտ 10 ֊ 15 կմ էր մինչև հասնեյին Մադաղիսի մատույցները որտեղից արդեն իրենց տարածնք ա։

ՀԳ. Ի դեպ, այս գրառումը, որոշ ժամանակ անց ջնջվել է օգտատեր Ապրես Բեգլարյանի կողմից: Նա պարզաբանել է.

Երեկ տեղադրած այս նկարի ու վիդեոյի մասին ինձ հաղորդված տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը, այստեղ ադրբեջանական ուղղակի շփոթված շարասյունը չի առաջացրել խնդիրներ և չեն եղել ընթարումներ, իսկ գրառման ու առաջացրած էմոցիաների համար հայտնում եմ իմ ներողությունը։

Please enter a valid URL