Search
Close this search box.

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 168 նոր դեպք

Հայաստանում փետրվարի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 168 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170 402-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3164 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Փետրվարի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 801 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3965-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 91 է, ընդհանուր առողջացածներինը՝ 161994, փաստացի բուժվողներինը՝ 4443 (մեկ օրում ավելացել է 70-ով): Մեկ օրում արվել է 3334 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 704 131թեստ:

Please enter a valid URL