Search
Close this search box.

Նարեկը չորս օր շրջափակման մեջ է եղել, վիրավորվել, բայց դիրքը չի լքել

Անուն առ անուն. Քարտաշյան Նարեկը ծնվել է 1999թ.-ի ապրիլի 10-ին, 2017-2019թթ. ծառայել է Ղարաբաղում(Մարտունի 3):

Պատերազմը սկսելու օրվանից միակ ցանկությունն էր շատ արագ գնալ մարտի դաշտ, որի համար արեց ամեն ինչ. թաքուն կամավորագրվեց, որ գնա Մարտունի 3, որտեղ գիտեր ամեն ինչ ու մեծ օգուտ կտար, այնինչ ևս 24 կամավորի հետ տարան Խառխառաբազառ կոչվող տարածքի դիրքեր:

Ըստ հարազատների՝ չորս օր շրջափակված են եղել. հոկտեմբերի 14-ին Նարեկն օգնել է 4 վիրավորի տեղափոխել (ոտքից վիրավոր լինելով՝ ինքն էլ կարող էր իջնել դիրքերից, բայց չի իջել):
…Սրտում հաղթանակն էր. երկար պայքարելուց հետո հոկտեմբերի 14-ին ընկավ քաջի պես:
Այս ամենը ընտանիքը հետո միայն պետք է իմանար, իսկ մինչ այդ գրեթե չորս ամիս հույսով սպասել են որդուն, ավաղ նա այլևս հավերժի ճամփորդ էր:
Հավերժ խոնարհում

Անի Քոչարի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL