«Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյք լինելու կասկածանքով երեկ՝ փետրվարի 20-ին, ՀՀ ազգային անվտանգությունում ձերբակալվածները չորսն են։
Նշենք, որ երեկ ձերբակալվել էին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը եւ Մհեր Ավագյանը։
Չորրորդ անձը քաղաքացի Արամ Սարգսյանն է, ում պաշտպան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ձերբակալման իրավաչափությունը բողոքարկել է դատարան։
Արա Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ վարույթն իրականացնող մարմինը նպատա է հետապնդում մինչև ձերբակալման իրավաչափության հարց իքննարկումը կալանավորման միջնորդություն ներկայացնել՝ համատեղ քննելու համար, որ նրանց անազատության մեջ պահելու հավանականությունը մեծանա։ Արա Սաղաթելյանի փաստաբան Ենոքյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ որևէ փաստական տվյալ լինել չի կարող, քանի որ կասկածանքն աբսուրդ է։