Search
Close this search box.

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ապահարզանի հայց է ներկայացրել

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ամուսնալուծվում է հայտնի ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթից։ Քարդաշյանը ապահարզանի հայց է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է TMZ պորտալը։ Նշվում է, որ զույգը ամուսնական պայմանագիր ունի, որում առկա է համատեղ ունեցվածքի բաժանումը։

Աղբյուրի փոխանցմամբ ՝ Քարդաշյանն ու Ուեսթը պայմանավորվել են երեխաների նկատմամբ համատեղ խնամակալության վերաբերյալ։

Նշվում է, որ զույգը չի պատրաստվում վիճարկել կնքված պայմանագրի կետերը։

Քիմի ու Քանյեի միջև առկա խնդիրների մասին լուրերը տարածվեցին 2020թ․-ի հոկտեմբերին, երբ Ուեսթը ներկա չգտնվեց Քարդաշյանի 40-ամյակի տոնին։ Ավելի ուշ Քիմը սկսեց հանրության մեջ հայտնվել առանց ամուսնական մատանու, իսկ հետո ռեփերը ներկա չեղավ նաև Քարդաշյանների ընտանեկան սուրբծննդյան երեկույթին։ Հիշեցնենք՝ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Կալաբասաս քաղաքի առանձնատնից, որտեղ Քանյեն ապրում էր Քիմի և երեխաների հետ, երգիչը սկսել է դուրս բերել կոշիկների մեծ հավաքածուն։

Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնում էին, որ ամուսնալուծությունն իրոք անխուսափելի է։ Քիմն ուզում էր համոզվել, որ Քանյեի հոգեբանական վիճակը նորմալ է (անցած տարի նա պատմել էր, որ Ուեսթին անձի երկբևեռ խանգարում են ախտորոշել)։

Զույգը ամուսնացել է 2014 թվականին, չորս երեխա ունեն՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնտը, 2 տարեկան Չիկագոն և մեկ տարեկան Պսալմը։

Please enter a valid URL