Search
Close this search box.

Հայտնի հեռախոսազրույցի ձայնագրությունը վերացվել է յութուբից. Հատված՝ այդ զրույցից

2008 թվականի մարտի երկուսին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը ալիկ արզումանյանի հետ հեռախոսով խոսելիս ասաց.

— Շատ լավ եմ քնել։ Ինձ ինչ կա, մի քանի շարքով կանգնած ինձ պաշտպանում են։ Ամեն ինչ լավ է, այս իշխանությունը վերջացավ։ (փոխանցում եմ խոսակցության իմաստային բովանդակությունը)
Գիտե՞ք ինչու էր դա ասում։ Ասում էր քանզի իրենց զոհեր տալու հրեշավոր պլանն իրականություն դարձավ։

Իրենք գիտեին, որ իրենց “տերերը” կանեն այնպես, որ իրենք բանտերում կամ չեն հայտնվի, կամ էլ շատ քիչ կնստեն։ Իրենք գիտեին, որ այսուհետ Հայաստանի վրա լինելու է աննկարագրելի ճնշում տարբեր կենտրոններից։

Հենց այդ ճնշման արդյունքում, որոշ մարդիկ պաշտոններ ստացան, որոշները հայտնվեցին ԱԺ-ում։

Հենց այդ ժամանակ պետության և պետականության տակ ռումբ դրվեց։

Պայթյունը տեղի ունեցավ 2018-ին…

6STOPPED
Արդյո՞ք հնարավոր էր խուսափել այդ պայթյունից։ Անկեղծ ասած` չգիտեմ։

2018-ին տեղի ունեցած հեղաշրջումից հետո, ԼՏՊ-ի բոլորիդ հայտնի և վերը մեջբերված հեռախոսազրույցի ձայնագրությունը վերացվել է յութուբից։ Այն այլևս չկա։ Չկա, ինչպես Արցախի 80%։ Չկա, ինչպես Ազատ ու Անկախ Հայաստանը…

Ամեն ինչ կանխորոշված էր։ Ազգը պետք է պարտվեր ժողովրդին…

Հ.Գ. Այսօր կա մեկ օրհասկան խնդիր` կրկին տոնել Ազգի հաղթանակը, ինչպես դա արեցինք 1994-ին»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյան

Please enter a valid URL