Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանն Արցախում առաջին անգամ եղել է 37 տարեկան հասակում. Ինչ կապ ունի դրա հետ Կարեն Բեքարյանը

Քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ պատմելով, թե ինչպես է առաջին անգամ Նիկոլ Փաշինյանին արցախ տարել։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Չիմացողների համար ասեմ. առաջին անգամ Նիկոլ Փաշինյանին Արցախ տարել եմ ես՝ 2012 թ. աշնանը: Տարել եմ Կարեն Բեքարյանի խորհրդով, որպես Հայաատան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հայկական պատվիրակության ղեկավար: Նիկոլը այդ պատվիրակության անդամ էր:

Կարեն Բեքարյանի հետ միասին որոշեցինք մինչև Բրյուսել մեկնելը հայկական պատվիրակությանը ու հատկապես ընդդիմադիր Նիկոլին տանել Արցախ, որպեսզի այդ տարիներին ափռ-ցփռ խոսացող ու սեփական քթից այն կողմ չտեսնող Նիկոլին գոնե գետնի վրա ցույց տայինք, թե որ խնդիրներն են կարևոր և ինչին պետք է ուղղել պատվիրակության բոլոր անդամների ջանքերը: Ու մեզ թվաց, թե լուծեցինք այդ հարցը. Նիկոլը Արցախում հաճելիորեն զարմացել էր լիքը բաներից: Գոնե այդպես ցույց էր տալիս ու ասում էր: Հետո պարզվեց, որ դա խաբկանք էր: Դարձավ վարչապետ ու հանձնեց Արցախը:

Բայց 2012-ի այդ օրերին, միևնույնն է, ինձ ու Կարենին հանգիստ չէր տալիս միտքը, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ նախկին լրագրողը, խմբագիրը 37 տարեկան հասակում գոնե մեկ անգամ առիթը չէր գտել՝ լինելու Արցախում: 2018թ. սկսած հասկացա: Բոլորս հասկացանք»:

Please enter a valid URL