Search
Close this search box.

Ո՞ր դեպքում ծնողները կտուգանվեն 20- 30 հազար դրամով

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 178-րդ հոդվածը սահմանում է, որ ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չարամտորեն չկատարելը, անչափահասների կողմից թմրամիջոցներ օգտագործելն առանց բժշկի նշանակման կամ նրանց կողմից այլ իրավախախտումներ կատարելը (բացի սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված իրավախախտումներից)` առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` 30 հազար դրամի չափով:

Հասարակական վայրերում մինչև տասնվեց տարեկան դեռահասների հարբած վիճակում երևալը, ինչպես նաև նրանց կողմից ոգելից խմիչքներ օգտագործելը` առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` 20 հազար դրամի չափով:

Այս կարգը գործում է դեռ 2012 թվականից։

Իրավաբան.net

Please enter a valid URL