Search
Close this search box.

Զրահաբաճկոնները չեն բերվել․կանխիկացված 1,2 մլն դոլարը մնացել է Էդուարդ Աղաջանյանի և Փաշինյանի մերձավորների մոտ. Dejavu

Պատերազմական թեժ օրերին կառավարության գաղտնի որոշմամբ շուրջ 1,2 դոլար է հատկացվել սաղավարտների(каска) եւ զրահաբաճկոնների(бронежилет) գնաման համար։ Այս մասին գրում է Տելեգրամի Dejavu ալիքը:

«Օրերս Դեժավյուն անդրադարձել էր Համահայկական Հիմնադրամից անհետացած 11 միլիոն դոլարի թեմային, որը լայն արձագանք ստացավ լրատվական հարթակներում, սակայն իրավապահ մարմինների կողմից արձագանք այդպես էլ չեղավ։

Մենք նշել էինք, որ բացի նրանից, որ պատերազմի կարիքների համար հանգանակված գումարը Հիմնադրամը փոխանցել է Կառավարությանը, այնուհետեւ այդ գումարներից կանխիկացումներ են եղել, օրինակ՝ 11 միլիոն դոլար, որը 4 հոգի տնօրինել են իբր պատերազմի կարիքների համար, իսկ հետագայում դրանք անհետացել են։

Ինչպես եւ նախորդ նյութում ասել էինք, այս թեմային վերաբերվող ուշագրավ տեղեկությունների է տիրապետում Դեժավյու ալիքը, որը մաս մաս կհրապարակենք, մինչեւ իրավապահները իրենք չսկսեն զբաղվել այս խայտառակ «պատերազմի ժամանակվա գործարարներով»։

Այսպես, պատերազմական թեժ օրերին կառավարության գաղտնի որոշմամբ շուրջ 1,2 դոլար է հատկացվել սաղավարտների(каска) եւ զրահաբաճկոնների(бронежилет) գնաման համար։ Սակայն գործարքը որոշվել է անել ոչ թե Պաշտպանության նախարարության միջոցով, այլ Կառավարության հաշվից այդ գումարը ամբողջությամբ կանխիկացվել եւ պահվել է Կառավարության աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանի եւ Նիկոլ Փաշինյանի մերձավոր եւս մի քանի հոգու մոտ: Սաղավարտների եւ զրահաբաճկոնների գնում եւ մատակարարումը պետք է իրականացվեր Իրաքից, սակայն գործարքը չի հաջողվել ավարտին հասցնել, ապրանքը այդպես էլ Հայաստան չի հասել: Գործարքը հետագայում էլի չիրականացվեց, իսկ կանխիկ 1,2 միլիոն դոլար գումարը մնաց Էդուարդ Աղաջանյանի եւ Փաշինյանի մերձավորների մոտ։

Դեժավյուն շուտով այլ տեղեկություններ եւս կհրապարակի Համահայկական Հիմնադրամից անհետացած գումարի հետքերով, քանի դեռ դատախազությունը կամ քննչական մարմինները իրենք չեն հետաքննել»,- գրում է Dejavu ալիքը:

Please enter a valid URL