ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանի բնակարանում: Այս մասին գրում է Tert.am-ը։
Խուզարկությունից անմիջապես հետո Բեքարյանը հրավիրվելու է ԱԱԾ՝ հարցաքննության:
Tert.am-ին այս պահին չի հաջողվել պարզել, որն է խուզարկության պատճառը և ինչ էր փնտրում ԱԱԾ-ն լրատվամիջոցի հիմնադրի տանը: