«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն առաջ քաշեց բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են անմիջապես ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Այդ հարցերից է, թե ինչո՞ւ հայկական բանակի կեսից ավելին մնացել է զորանոցներում եւ չի մասնակցել ռազմական գործողություններին:
Հաջորդ հարցն այն է, թե ինչու է ընդհանրապես Օնիկ Գասպարյանը ենթարկվել Նիկոլին այն դեպքում, երբ Նիկոլը կարող էր դառնալ գլխավոր գերագույն հրամանատար միայն այն դեպքում, եթե Հայաստանը Ադրբեջանին հայտարարեր պատերազմ:
Իսկ քանի որ նման բան տեղի չի ունեցել ռազմական գործողությունների ամբողջ պատասխանատվությունը օրենքով դրված է Օնիկ Գասպարյանի վրա: Հետեւապես, նա ոչ միայն Նիկոլին պետք է ուղարկեր ռուսական հայտնի հասցեով, այլեւ կալանավորեր, ինչպես Նիկոլին, այնպես էլ նրա՝ ամեն տեղը քիթը խոթող կնգան՝ ռազմական գործողություններին միջամտելու համար:
Սակայն Օնիկ Գասպարյանը դա չարեց, թեեւ, ասում են մեկ-երկու անգամ հրաժարվեց Նիկոլի կարգադրությունները իրականացնել եւ շպրտեց լսափողը:
Այնուամենայնիվ, հավանաբար դեր խաղաց այն, որ Օնիկ Գասպարյանը եւ Նիկոլը «զեմլյակներ» էին, եւ Նիկոլը, առաջ քաշելով Օնիկին եւ նշանակելով շտաբի պետ, վերջինից ստացել է երաշխիքներ, որ նա ցանկացած դեպքում անձնական նվիրվածություն կցուցաբերի կապիտուլյանտին: Բայց հիմա, ըստ օրենքի, գլխավոր կապիտուլյանտ կոչման համար Օնիկ Գասպարյանը նույնքան «արժանի» թեկնածու է, որքան Նիկոլը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում