Search
Close this search box.

Թեժ է լինելու. Հայկ Մարությանն ամեն ինչ անում է Թաղման բյուրոյի տնօրենի յուղոտ պաշտոնում իր ընկերոջ նշանակվելու համար. «Հրապարակ»

Երևանի քաղաքապետ Հայկ Մարության

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ փետրվարի 19-ին, կկայանա «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի՝ այսպես կոչված, Թաղման բյուրոյի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը։ Այս պաշտոնը թափուր է 2020 թ․ սեպտեմբերի 11-ից, տնօրենի ԺՊ է նշանակվել Մարությանի ընկեր Վահե Խաչատրյանը՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչի եղբոր փեսան։

Մեր տեղեկություններով, Մարությանն ամեն ինչ անում է, որ այս յուղոտ պաշտոնին նշանակվի իր մտերիմը, սակայն մրցույթին մասնակցելու համար դիմել է 5 թեկնածու, ուստի թեժ մրցակցություն է սպասվում։ Հիշեցնենք, որ Խաչատրյանը նախկինում զբաղեցնում էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL