Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես չեմ ուզում՝ դուք գաղթականի կյանքով ապրեք. ԱՀ նախագահն ընդունել է ակնաղբյուրցիներին

Արցախի Քռասնի համայնքի տարածքում ակնաղբյուրցիների համար կառուցվելու է նոր թաղամաս: Այս մասին հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը:

Նախագահի հանձնարարականով ստեղծվել է տարհանված բնակիչների բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողով, որի գործառույթն է նոր բնակավայրերի կամ առկա բնակավայրերին կից տարածքներում նոր թաղամասերի հիմնումը: Գլխավոր հատակագծի նախագծերի մշակման աշխատանքները իրականացնում է կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն, որի նախագահն էլ ղեկավարում է նորաստեղծ հանձնաժողովը:

Նախագահի մոտ այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը նվիրված էր Ասկերանի շրջանի Ակնաղբյուր համայնքի համար նոր տարածքի ընտրությանը և նոր բնակավայրի հիմնադրմանը:

Please enter a valid URL