Search
Close this search box.

Քաղաքացին նախարարության թեժ գիծ զանգելով սպառնացել է պայթեցնել կամուրջը․ թեժ գծի զավեշտալի պատասխանը

Օրերս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ է զանգահարել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքին կից Գագարինավանի բնակիչ Խաչատուր Աբովյանը ,ով սպառնացել է ,որ պատրաստվում է պայթեցնել Գարգարինավանի վերևի հատվածում գտնվող կամուրջը,որով անցնում է Երևան ֊Սևան մայրուղին ։

Նախարարության թեժ գիծ զանգի հեղինակը պատճառաբանել է, որ տվյալ քայլին գնալու պատճառը բանկերի կողմից իրեն վարկ չտրամադրելն է ։

Պարզվում է ,այս ավանը դեռ հստակ կարգավիճակ չունի և բանկերում այստեղ եղած տները չեն գրավադրվում։
Ցավալի է ,բայց փաստ ,որ նույնիսկ նախարարության թեժ գիծը սոցիալական ծանր վիճակում գտնվող քաղաքացուն աջակցություն ցուցաբերելու փոխարեն միայն փոխանցել են ,որ դա իրենց գործառույթը չէ ։
armruspress.am

Please enter a valid URL