Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի n 1658-ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը և 34-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի N 91-Ա որոշումը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1658-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ» բառերով.

2) «Վ. Գրիգորյան — ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ» բառերը հանել.

3) «Գ. Մարկոսյան» բառերը փոխարինել «Գ. Ասրյան» բառերով»,-ասված է որոշման մեջ:

Please enter a valid URL