Փետրվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ առանձին առցանց հանդիպումներ ունենալուց հետո տարածել են հետևայալ բովանդակությամբ հայտարարությունը, ուր մասնավորապես ասված է.
՛՛ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն (Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր տարածեցին հետևյալ հայտարարությունը.
Համանախագահները փետրվարի 16-ին տեսակապի միջոցով առանձին խոսեցին Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Յուրաքանչյուր նախարարի հետ համանախագահները մտքերի երկար ու բովանդակային փոխանակում են իրականացրել տարածաշրջանում կայունության խթանման, միջնորդության միջոցների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերին վերաբերող խնդիրների շուրջ: