Կրեմլում հայտնել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի որոշ մանրամասներ, որի մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
«Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարության իրականացման գործնական ասպեկտները, ինչպես նաեւ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ գագաթաժողովի ընթացքում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական համագործակցության արդիական հարցերին, պայմանավորվել են շարունակել տարբեր մակարդակներով շփումները: