Թուրք-սիրիական սահմանին Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ ռուսաստանցիները ձերբակալվել են այն պահին, երբ փորձել են ապօրինի մուտք գործել Թուրքիա։
«Թուրք-սիրիական սահմանին ձերբակալել են 6 մարդու, որոնցից 5-ը Ռուսաստանի քաղաքացիներ են: Նրանցից մեկը կին է, որը նախկինում հետախուզվում էր «Իսլամական պետությանն» անդամակցելու համար», — նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ: