Search
Close this search box.

Բացառիկ. Էտնա հրաբուխը ժայթքել է և ուղեկցվում է հրաբխային մոխրի արտանետմամբ և լավայի հոսքով

Իտալիայի Սիցիլիա կղզու արևելյան ափին գտնվող Էտնա հրաբխի նոր ժայթքումը, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, երեքշաբթի արձանագրել են Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) աշխատակիցները:

Գիտնականների տվյալներով՝ Էտնայի ակտիվության հերթական ուժեղացումը տեղի է ունեցել ժամը 16.10-ին (Երևանի ժամանակով ժամը 18.10-ին) և ուղեկցվել լավայի շատրվաններով, ինչպես նաև հրաբխային մոխրի հզոր արտանետմամբ, որը հսկայական ամպ է ստեղծել, որը մոտ մեկ կիլոմետր բարձրացվել է խառնարանի վրայով:

Էթնայի ժայթքումը հանգեցրել է հրաբխի շրջանում օդային տարածքի փակման անհրաժեշտության: Կատանիայի միջազգային օդանավակայանի վարչակազմը ստիպված է եղել անորոշ ժամանակով դադարեցնել նրա աշխատանքը, քանի որ ստեղծված պայմաններում օդանավակայանային ծառայությունները չեն կարող ապահովել թռիչքների անվտանգությունը:

Հիշեցնենք, որ Էթնան Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն Է, ծովի մակարդակից բարձրությունը կազմում Է ավելի քան 3,3 հազար մետր:

Հաղորդվում է, որ նոր ժայթքումը վտանգ չի ներկայացնում: Այն բնականոն երևույթ է հրաբխի ակտիվացման շրջանի համար:

Նշենք, որ վերջին անգամ այն ակտիվացել է 2020թ-ի դեկտեմբերին։

Please enter a valid URL