Search
Close this search box.

Հանրապետության հրապարակից «ապամոնտաժվեցին» տեղադրված վրանները

Հայրենիքի փրկության շարժման վրանը հրապարակից «ապամոնտաժեցինք»: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

«Քիչ հետո կմաքրենք նաև տարածքն ու կսկսվի պայքարի վճռական նոր փուլը»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ վրանները հրապարակում տեղադրվել էին դեռ դեկտեմբերի 22-ին։

Ոստիկանությունը մի քանի անգամ հոդորել է վրանները հեռացնել, սակայն դրանք մնացել էին Հանրապետության հրապարակում մինչև այսօր։

«Ոստիկանությունը հավաքի անցկացման նպատակով վրանների տեղադրումը պատմության և մշակութային հուշարձաններին հարող տարածքներում և դրանց օգտագործումը դիտարկում է անհամատեղելի այդ վայրի պատմական և մշակութային նշանակության հետ և դրա գեղարվեստական արժեքը նսեմացնող, քանի դեռ առկա չէ իրավասու պետական մարմնի համաձայնությունը՝ կոնկրետ հավաքի անցկացման համար վրանների տեղադրման կամ այլ առարկաների օգտագործման վերաբերյալ»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Please enter a valid URL